Հա

Քաղաքական

07/08/2018

Թրամփը ստորագրել է Իրանի դէմ պատժամիջոցների վերականգնելու հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու հրամանագիրը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու հրամանագիրը:

Հրամանագիրը նախատեսում է, որ պատժամիջոցները վերականգնւելու են երկու փուլով:

Յիշեցնենք, որ դրանք սառեցւել էին 2016 թւականի յունւարին ստորագրւած Միջուկային համապարփակ համաձայնագրի արդիւնքում:

Պատժամիջոցների այսօր՝ օգոստոսի 7-ին սկսւող առաջին փուլի շրջանակում կը վերականգնւեն սահմանափակումներն ընդդէմ Իրանի սուվերեն պետական պարտքի եւ ազգային արժոյթի, մետաղների եւ թանկարժէք մետաղների առեւտրի, ինչպէս նաեւ կառավարութեան կողմից դոլար գնելու գործընթացի նկատմամբ: Երկրորդ փուլը կառնչւի տնտեսութեան էներգետիկ հատւածին, Իրանի կենտրոնական բանկի գործարքներին, երկրի նաւահանգիստներին եւ նաւաշինական ճիւղին:

Պատժամիջոցների երկրորդ փուլը նախատեսւած է ուժի մէջ մտցնել նոյեմբերի 4-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։