Հա

Քաղաքական

07/08/2018 - 13:40

Մոգերինին կոչ է արել եւրոպական ձեռնարկութիւններին ակտիւացնել Իրանի հետ առեւտուրը

ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութոան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եւրոպական ձեռնարկութիւններին ակտիւացնել Իրանի հետ առեւտուրը եւ Իրանում տնտեսական գործունեութիւնը:

«alikonline.ir» - ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութոան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եւրոպական ձեռնարկութիւններին ակտիւացնել Իրանի հետ առեւտուրը եւ Իրանում տնտեսական գործունեութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այդ մասին նա յայտնել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում, այդ երկրի ԱԳ նախարար Վինսթոն Փիթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք անում ենք մեր ուժերի ներածին չափով ամէն բան, որպէսզի Իրանը դուրս չգայ այդ գործարքից, որպէսզի Իրանը շարունակի տնտեսական օգուտ ստանալ Միջուկային համապարփակ համաձայնագրից, որն օգուտ է տալիս այդ երկրի ժողովրդին, քանի որ վստահ ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի անվտանգութեան ոլորտում շահերին»,- ասել է Մոգերինին՝ յաւելելով. «Մենք կոչ ենք անում փոքր եւ միջին ձեռնարկութիւններին ակտիւացնել իրենց գործունէութիւնն ինչպէս Իրանի հետ, այնպէս էլ այդ երկրի ներսում, դա մեզ համար առաջնահերթութիւն է անվտանգութեան ոլորտում»:

ԵՄ դիւանագիտութեան ղեկավարն ընդգծել է, որ տնտեսական շփումները Միջուկային գործարքի բաղկացուցիչ մասն են կազմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։