Հա

Քաղաքական

08/08/2018 - 08:35

Կարօ Փայլան. «Էրդողանի խօսքերը արագացնում են թուրքական լիրայի անկումը»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը կրկին անդրադարձել է թուրքական լիրայի աննախադէպ արժեզրկմանը։ 

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը կրկին անդրադարձել է թուրքական լիրայի աննախադէպ արժեզրկմանը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Կարօ Փայլանն «Twitter»-ի իր էջում գրել է. «Էրդողանը կոչ արեց բոլորին, որ պէտք է բարձի տակ պահած դոլարները մանրել, որից յետոյ թուրքական լիրան արժեզրկւեց 10 տոկոսով։ Էրդողանի խօսքերից յետոյ քաղաքացիները միշտ տուժւել են։ Արդէն Էրդողանին ոչ մէկ չի վստահում, այդ թւում իր կուսակիցները»:

Նշենք, որ 2016-ի յեղաշրջման փորձից յետոյ Իզմիրում ձերբակալւել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մէկի ամերիկացի պաստոր Էնդրիւ Բրանսոնը՝ յեղաշրջման փորձի մէջ մեղադրվողների եւ «PKK»-ի զինեալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Այս համատեքստում ԱՄՆ-ը պահանջել է ազատ արձակել Բրանսոնին, սակայն բացասական պատասխան ստանալուց յետոյ ամերիկեան կողմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ՆԳ եւ Արդարադատութեան նախարարների դէմ, որից յետոյ թուրքական լիրան ողբերգական անկում է ապրում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։