Հա

Քաղաքական

08/08/2018

Իրաքը չի միանայ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Իրաքը համաձայն չէ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

«alikonline.ir» - Իրաքը համաձայն չէ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին:

Էբադին նշել է, որ պաշտօնական Բաղդադը դէմ է պատժամիջոցներին, քանի որ դրանք ոչնչացնում են հասարակութիւնն ու թուլացնում համակարգերը: Նա ընդգծել է, որ Իրաքը պատժամիջոցները «ռազմավարական սխալ» է համարում:

Էբադին միեւնոյն ժամանակ յստակեցրել է, որ Իրաքի իշխանութիւնները պարտաւոր են պաշտպանելու սեփական երկրի եւ ժողովրդի շահերը:

Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների առաջին փաթեթը, որն ուղղւած է աւտոմոբիլային շուկային եւ իրանական տնտեսութեան միւս առանցքային ոլորտներին: Երկրորդ փաթեթը՝ ուղղւած նաւթի եւ էներգակիրների շուկային, կը վերականգնւի նոյեմբերի սկզբին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։