Հա

Քաղաքական

11/08/2018

Լաւրովը Պոմպէոյի հետ հեռախօսազրոյցի ժամանակ վրդովմունք է յայտնել ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցութեամբ

Մոսկւան խիստ վրդովմունք է յայտնել Վաշինգտոնի կողմից վերջերս յայտարարած նոր պատժամիջոցների կապակցութեամբ: Այս մասին յայտարարւել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հեռախօսազրոյցի ժամանակ:

«alikonline.ir» - Մոսկւան խիստ վրդովմունք է յայտնել Վաշինգտոնի կողմից վերջերս յայտարարած նոր պատժամիջոցների կապակցութեամբ: Այս մասին յայտարարւել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի հեռախօսազրոյցի ժամանակ: Գրում  է «news.am»-ը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայութեան հաղորդագրութեան համաձայն՝ ռուսական կողմը խիստ վրդովմունք է յայտնել Վաշինգտոնի կողմից վերջերս յայտարարւած նոր պատժամիջոցների կապակցութեամբ, որոնք իբր յղում են Սկրիպալների գործին ՌԴ ներգրաււածութեան մասին առկայ տեղեկութիւններին: Լաւրովն ընդգծել է, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան եւ ո՛չ էլ որեւէ այլ երկիր Սոլսբերիում տեղի ունեցած միջադէպից յետոյ ընկած ժամանակահատւածում այս պնդումներն ապացուցող որեւէ փաստ չեն ներկայացրել:

Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, ներառեալ՝ Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպէս նաեւ՝ Հելսինկիում կայացած Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում քննարկւած մի շարք այլ թեմաներ եւ պայմանաւորւել են պահպանել շփումները փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։