Հա

Քաղաքական

11/08/2018 - 10:10

Մարիա Զախարովան բացատրել է նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման պատճառը

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել է, որ Միացեալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում, քանի որ կորցնում է հետագայ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները: 

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յայտարարել է, որ Միացեալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում, քանի որ կորցնում է հետագայ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները: Գրում է «tert.am»-ը:

«Խնդիրը Ռուսաստանը չէ. բանն այն է, որ ԱՄՆ-ը, հնարաւոր է, պարզապէս հասկանում է, որ կորցնում է հետագայ զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները, այն ռեսուրսները, որոնք իրեն բաւականացնում էին ճգնաժամերից դուրս գալու համար: Այն ճգնաժամերից, որոնք իսկապէս ապրում էր աշխարհը: Այդ ռեսուրսներն այլեւս չկան եւ պէտք են նոր ու նոր ռեսուրսներ: Անհրաժեշտ է իրական էքսպանսիա՝ քաղաքական, ֆինանսական, տնտեսական, ինչին էլ մենք ականատես ենք լինում»,- ընդգծել է Զախարովան՝ յիշեցնելով, որ վերջին ժամանակներում Վաշինգտոնը բաւական կոշտ պատժամիջոցային քաղաքականութիւն է վարում Չինաստանի, Իրանի եւ անգամ իր դաշնակից ԵՄ-ի նկատմամբ:

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նաեւ հաստատել է, որ Մոսկւան պատրաստւում է պատասխանել Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին: «Այժմ այդ պատասխան միջոցները մշակւում են: Մենք յայտարարել ենք, որ ցաւոք ստիպւած ենք «հայելային» պատասխան տալ՝ հերթական անգամ յարաբերութիւնները փակուղուց դուրս բերելու եւ բարելաւելու շուրջ մտածելու փոխարէն: Մենք այդ մասին ասել ենք բաց ու հրապարակայնօրէն»,- յայտարարել է Զախարովան:

Յիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 8-ին յայտարարել է Ռուսաստանի դէմ «Սկրիպալի գործի» հետ կապւած նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին, որոնք ուժի մէջ կը մտնեն ընթացիկ տարւայ օգոստոսի 22-ից:

Բացի այդ, Ռուսաստանը պէտք է երեք ամսւայ ընթացքում ներկայացնի քիմիական զէնք չօգտագործելու երաշխիքներ, ինչպէս նաեւ համաձայնւի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապէս 90 օրից կարող է բախւել պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։