Հա

Քաղաքական

12/08/2018 - 08:10

Եըլդըրմ. Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հանդէպ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը չի արդարացնի իրեն

ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը այն երկրների նկատմամբ, որոնց դէմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում, չի արդարացնի իրեն: Այս մասին յայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Եըլդըրըմը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը այն երկրների նկատմամբ, որոնց դէմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում, չի արդարացնի իրեն: Այս մասին յայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Եըլդըրըմը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եւրասիայում գտնւող Իրանի, Ռուսաստանի, իսկ այժմ Թուրքիայի հանդէպ նման թշնամական վերաբերմունքը, որը ամէն օր զարգանում է,  չի արդարացնի իրեն մեր երկրների սերտ համագործակցութեան եւ համերաշխութեան լոյսի ներքոյ»: ԱՄՆ-ի միակ դաշնակիցը դոլարն է»,- «Anadolu»-ն մէջբերել է նրա խօսքը:

Աւելի վաղ, Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը «Daily Sabah»-ում գրել էր, որ «ԱՄՆ-ն հնարաւոր է վերջնականապէս կորցնի Թուրքիային որպէս դաշնակցի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։