Հա

Քաղաքական

12/08/2018

Էրդողան. «Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հերքել է երկրի՝ ազգային արժոյթի արժեզրկման հետեւանքով ճգնաժամում լինելը: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հերքել է երկրի՝ ազգային արժոյթի արժեզրկման հետեւանքով ճգնաժամում լինելը: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Reuters»-ը՝ մանրամասնելով, որ նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկել է Թուրքիայից ալիւմինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը: 

Դրանից յետոյ թուրքական լիրան 18%-ով անկում է արձանագրել, ինչը Էրդողանի բնորոշմամբ՝ «Թուրքիայի դէմ տնտեսական պատերազմի առաջին հրթիռն է»:

«Թուրքիան յայտնւել է տնտեսական պատերազմի թիրախում»,- յայտարարել է Էրդողանը՝ կոնկրետ որեւէ երկրի անուն չտալով:

Միեւնոյն ժամանակ նա ընդգծել է, որ «երկիրը ծանր դրութեան մէջ չէ, այն չի փլուզւում, չի սնանկանում եւ ոչ էլ ճգնաժամի մէջ է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։