Հա

Քաղաքական

13/08/2018

Նախագահ Ռոհանին հանդիպել է ՌԴ-ի, Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

Ակտաուի գագաթաժողովի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 12-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:

«alikonline.ir» - Ակտաուի գագաթաժողովի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 12-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին կարեւորել է ամենատարբեր ոլորտներում Իրան-Ռուսաստան երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը:

Ըստ նրա՝ միջազգային եւ տարածաշրջանային հարցերում, այդ թւում՝ ահաբեկչութեան դէմ պայքարի եւ Սիրիայում ԴԱԷՇ-ի ոչնչացման գործում, Թեհրանի եւ Մոսկւայի համագործակցութիւնը դրական արդիւնք է ունեցել, որն էլ պէտք է շարունակւի:

Նախագահը նշել է, որ Կասպից ծովում երկկողմ համագործակցութիւնը բխում է երկու երկրների ժողովրդների շահերից՝ յաւելելով, որ ջանք չպէտք է խնայել Կասպիցը խաղաղութեան եւ բարեկամութեան ծովի վերածելու համար:

Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նոյնպէս կարեւորել է Թեհրանի հետ ամենատարբեր ոլորտներում յարաբերութիւնների ընդլայնումը:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային, նա կարեւորել է միջազգային նշանակութեան այդ փաստաթղթի պահպանումը:

Ռոհանի-Նազարբաեւ հանդիպման ժամանակ էլ կողմերը քննարկել են Իրան-Ղազախստան երկկողմ յարաբերութիւնների թեման՝ կարեւորելով ամենատարբեր ոլորտներում դրանց ընդլայնումն ու ամրապնդումը:

Իսկ Ռոհանի-Ալիեւ հանդիպման առանցքն էլ կազմել է Թեհրան-Բաքու յարաբերութիւնների թեման եւ դրանց ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։