Հա

Քաղաքական

13/08/2018

Նախագահը՝ Ակտաուի գագաթաժողովում. «Կասպիցի կարգավիճակի մասին կոնւենցիան ծովում սահմանազատման գծեր չի սահմանում»

Ղազախական Ակատու քաղաքում կայացած Կասպեան հնգեակ երկրների նախագահների գագաթաժողովում ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ղազախական Ակատու քաղաքում կայացած Կասպեան հնգեակ երկրների նախագահների գագաթաժողովում ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Դոկտ. Ռոհանին ասել է, որ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան ուղղւած է տարածաշրջանային համագործակցութեան ամրապնդմանը եւ մերձկասպեան երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը:

Նա նշել է, որ այն, սակայն, չի սահմանում ծովում վերջնական սահմանազատման գծերը եւ անհրաժեշտ է այս հարցով բանակցութիւնները շարունակել:

«Պայմանաւորւածութիւնների առումով բանակցութիւնները, մասնաւորապէս՝ Կասպից ծովի սահմանազատման եւ ուղիղ ելքային գծերի որոշման ոլորտներում պէտք է շարունակւեն, որպէսզի փոխըմբռնման եւ կառուցողական փոխգործակցութեան միջոցով ապագայում համապատասխան ոլորտներում համաձայնութիւնների հասնենք»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ կոնւենցիայի վերջնական ընդունումը կախւած է մերձկասպեան երկրներում վաւերացման օրինական ընթացակարգերով անցնելուց:

«Այսօր չնայած եւ կարեւոր քայլ ձեռնարկեցին, սակայն պէտք է խոստովանել, որ կոնւենցիան ստորագրելուց յետոյ ամէն ինչ միանգամից չի կարգաւորւի: Աստծոյ պարգեւած պաշարները պատկանում են մերձկասպեան երկրների ժողովուրդներին»,- նշել է նախագահը:

«Նաւահանգիստների ընդարձակումն ու արդիականացումը կարող են մտնել կոնւենցիայի հարցերի ցանկում: Երկաթուղու միջոցով այն Պարսից ծոցին միացնելով արեւմտեան Կասպիցի երկրները կը միանան Իրանի հարաւային նաւահանգստին»,- ասել է նա:

Հանրապետութեան նախագահը գոհունակութիւն է յայտնել, որ կասպեան հնգեակ երկրները մտադիր են պաշտպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը. «Ուրախալի է, որ մերձկասպեան երկրները շեշտում են բազմակողմանիութիւնը եւ միակողմանի գործողութիւնների դէմ են հանդէս գալիս, որոնք հիմա ծաւալում են որոշ երկրներ»,- ասել է նա:

Նախագահը բացառել է նաեւ արտատարածաշրջանային ռազմական ներկայութիւնը Կասպից ծովում:

Ըստ նրա՝ Կասպից ծովը պատկանում է կասպեան երկրներին, որի տարածքում արտասահմանեան ռազմաբազաների ցանկացած շինարարութիւն արգելւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։