Հա

Քաղաքական

13/08/2018 - 09:10

Ակտաուի գագաթաժողովում ստորագրւեց Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան

Երէկ՝ օգոստոսի 12-ին, Ղազախական Ակտաու քաղաքում Կասպից ծովի հնգեակ երկրների ղեկավարները ստորագրել են Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան:

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 12-ին, Ղազախական Ակտաու քաղաքում Կասպից ծովի հնգեակ երկրների ղեկավարները ստորագրել են Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան:

Հնգեակ երկրների անունից այն ստորագրել են Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Կոնւենցիան նախատեսում է, որ Կասպից ծովի ջրային մակերեւոյթի հիմնական մակերեսը կողմերն ընդհանուր կօգտագործեն, իսկ յատակը եւ ընդերքը հարեւան պետութիւնները հատւածների կը բաժանեն ըստ նրանց միջեւ պայմանաւորւածութիւնների՝ միջազգային իրաւունքի հիման վրայ:

Բացի այդ այն կարգաւորում է Կասպից ծովի յատակով խողովակաշար անցկացնելու հնարաւորութիւնը եւ բացառում է ծովում արտատարածաշրջանային ռազմական ուժերի ներկայութիւնը:

Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան տարածաշրջանի համար պատմական փաստաթողթ է, որի համաձայնեցումը հնգեակ երկրների միջեւ տեւել է 20 տարի: Փորձագէտները շտապել են այն անւանել Կասպից ծովի «սահմանադրութիւն»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։