Հա

Քաղաքական

13/08/2018 - 12:20

էրդողան. «Ոչ ոք, ոչ մի պետութիւն, կամ վարկանշային գործակալութիւն իրաւունք չունի սպառնալ Թուրքիային եւ թուրք ժողովրդին»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է Թուրքիայի հետ սպառնալիքների լեզւով խօսելու փորձերի անընդունելիութեան մասին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է Թուրքիայի հետ սպառնալիքների լեզւով խօսելու փորձերի անընդունելիութեան մասին: Գրում է «tert.am»-ը:

«Ոչ ոք, ոչ մի պետութիւն, կամ վարկանշային գործակալութիւն իրաւունք չունի սպառնալ Թուրքիային եւ թուրք ժողովրդին»,- յայտարարել է Թուրքիայի նախագահը:

Նա նաեւ ընդգծել է երկրի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերի անհեռանկարային լինելը։

«Մենք կը յաղթահարենք նաեւ փոխարժէքների միջոցով մեր տնտեսութեան դէմ իրականացւող գործողութիւնները»,- յայտարարել է Էրդողանը:

Աւելի վաղ Թուրքիայի նախագահը յայտարարել է, որ երկրում սկսւած տնտեսական ճգնաժամի հետեւում կանգնած են Միացեալ նահանգները։ Աւելին՝ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է նաեւ 2016 թւականին Թուրքիայում յեղաշրջման փորձը հովանաւորելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։