Հա

Քաղաքական

14/08/2018 - 08:50

Իրաքը մտադիր չէ ամբողջութեամբ իրականացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները

Իրաքի իշխանութիւնները հրաժարւել են Իրանի հետ առեւտրային գործարքներում դոլարի կիրառումից, բայց մտադիր չեն ամբողջութեամբ իրականացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին յայտարարել է Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին:

«alikonline.ir» - Իրաքի իշխանութիւնները հրաժարւել են Իրանի հետ առեւտրային գործարքներում դոլարի կիրառումից, բայց մտադիր չեն ամբողջութեամբ իրականացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին յայտարարել է Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին: Գրում է «news.am»-ը:

«Իրանի դէպքում մեր պարտաւորութիւնը կայանում է գործարքներում ԱՄՆ դոլարի կիրառումից հրաժարւելը, այլ ոչ թէ ամերիկեան բոլոր պատժամիջոցներին հաւատարմութիւնը»,- ասել է նա:

Աւելի վաղ ալ Էբադին յայտարարել էր, որ Բաղդադը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին, բայց ստիպւած է հետեւել դրանց: Նախագահ Ֆուադ Մաասումն իր հերթին նշել էր, որ իրաքեան իշխանութիւնները պէտք է չէզոքութիւն պահպանեն իրանա-ամերիկեան դիմակայութեան հարցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։