Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Օգոստոսի 2018 10:10

Էրդողանը յայտարարել է, որ ԱՄՆ-ն թիկունքից հարւած է հասցրել իրենց

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ երկրի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն թիկունքից հարւած է հասցրել իրենց՝ փորձելով ճնշում գործադրել տնտեսական ոլորտում:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ երկրի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ն թիկունքից հարւած է հասցրել իրենց՝ փորձելով ճնշում գործադրել տնտեսական ոլորտում: Այս մասին ըստ «tert.am»-ի գրել է թուրքական «Sabah» պարբերականը։

«Մենք չենք կարող դա ընդունել։ Մի կողմից դուք խօսում էք ռազմավարական դաշինքի մասին, միւս կողմից՝ հարւած հասցնում մեզ թիկունքից»,- ասել է Էրդողանը։

Աւելի վաղ Էրդողանը յայտարարել է, որ երկրում սկսւած տնտեսական ճգնաժամի յետեւում կանգնած է ԱՄՆ-ն։ Աւելին՝ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է նաեւ 2016 թւականին Թուրքիայում յեղաշրջման փորձը հովանաւորելու համար:

Թուրքիայի նախագահը նաեւ համոզւած է, որ երկրում տնտեսական իրավիճակի լարմանը մեծապէս նպաստում են սոցցանցերում խուճապ տարածողները, որոնց հետ կապւած թուրքական դատախազութիւնն արդէն հետաքննութիւն է սկսել։

Նշենք, որ նախօրէին թուրքական լիրան շարունակել է արագընթաց անկումը դոլարի նկատմամբ՝ գրանցելով նոր ռեկորդ․ օգոստոսի 13-ին մէկ դոլարը Թուրքիայում վաճառւել է 6.8 թուրքական լիրայով։ Յիշեցնենք, որ նախորդ շաբաթ մէկ դոլարը 5 լիրա արժէր, իսկ անցեալ ամիս՝ 4.5-4.8 լիրա։

Մէկ եւրոն այժմ Թուրքիայում վաճառւում է 7.9 լիրայով, այն դէպքում, երբ ամսւայ սկզբին մէկ եւրոն Թուրքիայում արժէր 6 լիրա։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ