Հա

Քաղաքական

14/08/2018 - 12:00

Թուրքական պարբերական. «Կատարը դաւաճանեց Թուրքիային նեղ պահին»

Թուրքական լիրայի ողբերգական անկումը կանգնեցնելու եւ թուրքական տնտեսութիւնը փրկելու համար Թուրքիան չի կարողանում արեւելքի հարուստ արաբական երկրներից ստանալ դրամական աջակցութիւն։ 

«alikonline.ir» - Թուրքական լիրայի ողբերգական անկումը կանգնեցնելու եւ թուրքական տնտեսութիւնը փրկելու համար Թուրքիան չի կարողանում արեւելքի հարուստ արաբական երկրներից ստանալ դրամական աջակցութիւն։ տեղեկացնում է «news.am»-ը:

Թուրքական «Takvim» պարբերականը գրել է, որ նոյնիսկ Կատարը, որին Թուրքիան Սաուդական Արաբիայի պատժամիջոցների հետեւանքներից փրկել է Թուրքիան, երես է թեթել Թուրքիայից։

Թուրքական պարբերականը Կատարին մեղադրել է դաւաճանութեան մէջ՝ Թուրքիային նեղ պահին չօգնելու համար։

«Takvim»-ը յիշեցրել է, որ երբ Սաուդական Արաբիան եւ նրա կողմնակիցները պատժամիջոցներ սահմանեցին Կատարի դէմ, միայն Թուրքիան աջակցեց Կատարին եւ օդանաւերով գիւղմթերք եւ այլ ապրանքներ ուղարկեց Կատար։

Նշւում է, նաեւ Թուրքիան շարունակում է գումար փնտրել արեւելքի հարուստ արաբական երկրներում, սակայն դեռ արդիւնքի չի հասել։

Նշենք, որ Թուրքիայում կալանաւորւած ամերիկացի հոգեւորականին չազատելու հետեւանքով ԱՄՆ-ը յայտարարել է Թուրքիայի դէմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որից յետոյ թուրքական ազգային արժոյթը ողբերգական անկում է ապրում։ Այն մէկ ամսւայ մէջ արդէն արժեզրկւել է գրեթէ 100 տոկոսով՝ սահմանելով ռեկորդ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։