Հա

Քաղաքական

15/08/2018

Ջենովայում կամրջի փլուզման հետեւանքով զոհերի թիւն անցել է 30-ից

Իտալիայի Ջենովա քաղաքում երէկ՝ օգոստոսի 14-ին փլուզւել է աւտոմոբիլային Մորանդի կամուրջը:

«alikonline.ir» - Իտալիայի Ջենովա քաղաքում երէկ՝ օգոստոսի 14-ին փլուզւել է աւտոմոբիլային Մորանդի կամուրջը:

Աղէտը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ին, յորդառատ անձրեւներից յետոյ:

Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մեթէօ Սալւինին յայտարարել է, որ փլուզման հետեւանքով զոհերի թիւը հասել է 35-ի: Նրանք բոլորը կործանման պահին գտնւում էին մեքենաներում, որոնք ընկել էին 50 մետր բարձրութիւնից:

Կան տասնեակ տուժածներ եւ վիրաւորներ, որոնց կոնկրետ թիւը չի նշւել:

Փլուզման պատճառն ըստ Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Դանիլօ Տոնինելիի՝ տեխնիկական սպասարկման թերութիւններն են եղել:

Աւելի վաղ «Autostrade per 'Italia» կազմակերպութիւնը, որը սպասակում է երկրի ճանապարհային ենթակառուցւածքները, հաղորդել էր փլուզւած կամրջի վրայ տարւող վերանորոգման աշխատանքների մասին: Համապատասխան յայտարարութիւն տեղադրւել էր կազմակերպութեան կայքում:

Մորանդի կամուրջը բացւել էր 1967 թւականին: 2016-ին այն վերակառուցել էին: Կամուրջը հատում է գետը եւ երկաթուղին, ինչպէս նաեւ կամուրջի տակ բնակելի տներ են գտնւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։