Հա

Քաղաքական

16/08/2018 - 08:05

ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Թուրքիային «չփորձել Թրամփի համբերութիւնը»

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային «չփորձել Թրամփի համբերութիւնն» ու ազատ արձակել ամերիկացի հոգեւորական Էնդրիւ Բրանսոնին:

«alikonline.ir» - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային «չփորձել Թրամփի համբերութիւնն» ու ազատ արձակել ամերիկացի հոգեւորական Էնդրիւ Բրանսոնին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Քահանայ Էնդրիւ Բրանսոնն անմեղ մարդ է, ում պահում են Թուրքիայում: Նախագան ու ես շարունակելու ենք անյողդողդ մնալ այնքան ժամանակ, մինչեւ քահանայ Բրանսոնը չազատւի եւ չվերադառնայ իր ընտանիքի, ընկերների եւ ԱՄՆ-ում իր եկեղեցու մօտ»,- գրել է Պենսն «Twitter»-ի իր էջում:

Նա նաեւ յայտարարել է, որ «Թուրքիան աւելի լաւ է չփորձի նախագահ Թրամփի համբերութիւնը», քանի որ վերջինս մտադիր է հասնել այն բանին, որ այլ երկրներում անարդար կերպով բանտարկւած ամերիկացիները վերադառնան տուն՝ Միացեալ Նահանգներ:

Յիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնէական եկեղեցի, կալանաւորւել են անցեալ տարեվերջին՝ միգրացիոն օրէնսդրութեան խախտման մեղադրանքով:

Աւելի ուշ հոգեւորականին մեղադրանք է առաջադրւել «Քուրդիստանի բանւորական» կուսակցութեան, ինչպէս նաեւ Թուրքիայում յեղաշրջման փորձի համար մեղադրւող թուրք կրօնական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնի «Հիզմեթ» խմբաւորման հետ կապեր ունենալու համար: Նրան սպառնում է մինչեւ 35 տարւայ ազատազրկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։