Հա

Քաղաքական

16/08/2018

Թուրքիան իրաւական միջոցներ կը ձեռնարկի «F-35»-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարւելու դէպքում

Թուրքիան մտադիր է իրաւական միջոցներ ձեռնարկել, եթէ Միացեալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի «F-35» ամերիկան կործանիչների մատակարարումներին:

«alikonline.ir» - Թուրքիան մտադիր է իրաւական միջոցներ ձեռնարկել, եթէ Միացեալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի «F-35» ամերիկան կործանիչների մատակարարումներին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, օգոստոսի 15-ին յայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը՝ ելոյթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր «NTV» հեռուստաալիքը:

«Թուրքիան ոչ միայն այն երկիրն է, որը «F-35» է գնում, մենք նաեւ մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդէն ուսուցում են անցնում եւ սովորում են կառավարել այդ մեքենաները,- նշել է նա:- Բայց եթէ հարկ լինի, մենք կը դիմենք իրաւական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի», հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։