Հա

Քաղաքական

18/08/2018 - 08:30

Եմէնում երեխաներ տեղափոխող աւտոբուսին հարւածած ռումբն ամերիկեան արտադրութեան է եղել

Եմէնում, խաղաղ քաղաքացիներ տեղափոխող աւտոբուսին հարւածած ռումբն ամերիկեան արտադրութեան է եղել:

«alikonline.ir» - Եմէնում, խաղաղ քաղաքացիներ տեղափոխող աւտոբուսին հարւածած ռումբն ամերիկեան արտադրութեան է եղել:

Այս մասին, ըստ «BBC»-ի՝ տեղեկացրել է «CNN» հեռուստալիքը, նշելով, որ ռումբը եղել է «MK-82» տեսակի, որն արտադրւում է ամերիկեան «Lockheed Martin» ընկերութեան կողմից:

Յիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Սաուդական Արաբիայի գլխաւորած կոալիցիայի օդուժը թիրախաւորել էր մի աւտոբուսի, որը խաղաղ բնակիչներ էր տեղափոխում: Ռմբակոծութեան արդիւնքում զոհւել էին 50 խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ 40 երեխաներ:

Ըստ «CNN»-ի՝ լրագրողական հետազօտութիւնները պարզել են, որ ռումբը եղել է «MK-82» տեսակի, որով 2016 թւականին նոյն կոալիցիայի օդուուժը հարւածել էր յուղարկաւորութեան մի արարաղութեան, 155 խաղաղ քաղաքացու մահւան պատճառ դառնալով:

«CNN»-ը տեղեկացրել է, որ ժամանկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն արգելել էր նման տեսակի ռումբերի վաճառքը Սաուդական Արաբիային: Արգելքը, սակայն, վերացել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։