Հա

Քաղաքական

18/08/2018 - 10:00

ՌԴ ԱԳՆ. «Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկւել»

Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկւել։ 

«alikonline.ir» - Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկւել։ Այդ մասին, ըստ «yerkir.am»-ի՝ ադրբեջանական «Trend» գործակալութեանը յայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պատասխանելով հարցին,` ինչպէ՞ս է Ռուսաստանը, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերւում հակամարտութեան գօտու սահմաններից դուրս տարածքում մոնիթորինգի անցկացման հաւանականութեանը։

«Ներկայ պահին ԵԱՀԿ հարթակներում տւեալ հարցը չի քննարկւում»,- պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից։

Աւելի վաղ ՀՀ ԱԳՆ խօսնակ Տիգրան Բալայեանը յայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպշիկի գրասենեակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանեան հատւածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։