Հա

Քաղաքական

18/08/2018 - 09:30

«Աշխարհի ամենաաղքատ նախագահը» հրաժարւել է թոշակից

Ուրուգւայի նախկին նախագահ Խոզէ Մուխիկան, որին համեստ կենսակերպի համար անւանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ, ասել է, որ չի ուզում սենատորի կենսաթոշակ ստանալ:

«alikonline.ir» - Ուրուգւայի նախկին նախագահ Խոզէ Մուխիկան, որին համեստ կենսակերպի համար անւանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ, ասել է, որ չի ուզում սենատորի կենսաթոշակ ստանալ: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «BBC»-ն:

Մուխիկան Ուրուգւայի Սենատում աշխատել է 2015 թւականից: Պաշտօնավարման ժամկէտը լրանալուց յետոյ նա անցել է այդ պաշտօնին: Նախորդ երեքշաբթի նա հեռացաւ նաեւ սենատորի պաշտօնից:

Նախկին նախագահը կարող էր մնալ սենատորի աթոռին մինչեւ 2020 թւականը, սակայն չի ցանկացել՝ թոշակի անցնելու նամակում գրելով, որ «յոգնել է երկարատեւ ճանապարհորդութիւնից»:

«Չնայած դրան, քանի դեռ խելքս տեղն է, ես չեմ կարող հրաժարւել գաղափարական պայքարից»,- ասւում է նամակում:

Մուխիկան 83 տարեկան է: Մօտ 14 տարի նա անցկացրել է ռազմական բանտերում:

Թոշակի անցնելու լուրը անսպասելի չէր. Մուխիկան հրաժարականից 2 շաբաթ առաջ զգուշացրել էր, որ պատրաստւում է հեռանալ:

Ուրուգւայի քաղաքական շրջանակներում լուրեր են պտտւում, որ նախկին նախագահը հեռացել է պաշտօնից, որպէսզի առաջադրւի 2019-ի նախագահական ընտրութիւններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։