Հա

Քաղաքական

Կիրակի, 19 Օգոստոսի 2018 08:40

Երկկողմ հանդիպման նախօրէին՝ Պուտինն ու Մերկէլը կարեւորել են Միջուկային գործարքի պահպանումը

Երկկողմ հանդիպման նախօրէն՝ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել են Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

«alikonline.ir» - Երկկողմ հանդիպման նախօրէն՝ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել են Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը:

Անդրադառնալով Մերկէլի հետ հանդիպման ընթացքում քննարկւող թեմաներին, Պուտինը յայտարարել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգութեան ամրապնդմանն ուղղւած Միջուկային համապարփակ համաձանագիրը հարկաւոր է պահպանել:

«Քննարկելու ենք Միջուկային համապարփակ համաձայնագրի վերաբերեալ իրավիճակը: Անկասկած, առանց դրա չի լինի: Չափազանց կարեւոր է պահպանել ՄԱԿ-ի ԱԱնվտանգութեան խորհրդի կողմից հաստատւած բազմակողմանի համաձայնագիրը, որն ուղղւած է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը եւ միջուկային ռեժիմի տարածման կանխարգելմանը»,- ասել է Պուտինը:

Անգելլա Մերկէլն էլ իր հերթին նշել է, որ ՌԴ ղեկավարի հետ քննարկելու է Միջուկային գործարքի թեման. «Մենք խօսելու ենք Իրանի մասին: Մենք ցանկանում ենք, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանւի»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա նշել է, որ Պուտինի հետ կը քննարկի նաեւ Ուկրայինաում եւ Սիրիայում իրավիճակը եւ «Հիւսիսային հոսք-2» նախագիծը՝ յաւելելով, որ մտադիր է բարձրացնել մարդու իրաւունքների պաշտպանութեան խնդիրը եւ քննարկել երկկողմ յարաբերութիւնները:

Նշենք, որ Աւստրիա այցից յետոյ Վլադիմիր Պուտինը ժամանել է Գերմանիա: 2014 թւականից ի վեր, սա նրա առաջին պաշտօնական այցն է Գերմանիա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ