Հա

Քաղաքական

19/08/2018 - 10:10

Աշխարհի ամենահարուստ թագաւորական ընտանիքի կարողութիւնը աւելի քան 1 տրիլիոն դոլար են գնահատել

Աշխարհի ամենահարուստ թագաւորական ընտանիքը Սաուդական Արաբիայի միապետերն են: 

«CNBC»-ի տւեալներով, Սաուդական Արաբիայի իշխող թագաւորական ընտանիքը բաղկացած է 15 հազար հոգուց, սակայն հարստութեան մեծ մասը պատկանում է նրանցից 2000-ին: Սաուդական միապետական տան կարողութիւնը գնահատւում է 1.4 տրիլիոն դոլար: 

«alikonline.ir» - Աշխարհի ամենահարուստ թագաւորական ընտանիքը Սաուդական Արաբիայի միապետերն են: Տեղեկացնում է «news.am»-ը:

«CNBC»-ի տւեալներով, Սաուդական Արաբիայի իշխող թագաւորական ընտանիքը բաղկացած է 15 հազար հոգուց, սակայն հարստութեան մեծ մասը պատկանում է նրանցից 2000-ին: Սաուդական միապետական տան կարողութիւնը գնահատւում է 1.4 տրիլիոն դոլար: Համեմատութեան համար, Մեծ Բրիտանիայի թագաւորական ընտանիքը գնահատւում է 88 միլիարդ դոլար:

Սաուդական միապետերի հարստութիւնը առաջանում է նաւթի հսկայական պաշարներից, որոնք յայտնաբերւել են աւելի քան 75 տարի առաջ թագաւոր Աբդուլազիզ իբն Սաուդի ժամանակ: Որոշ գնահատականներով բնական գազի եւ նաւթի արդիւնահանման «Saudi Aramco» պետական ընկերութիւնը արժէ աւելի քան 2 տրիլիոն դոլար: Եթէ այս գնահատականը ճիշտ է, ապա այն աշխարհի ամենաշահութաբեր նաւթային ընկերութիւններից մէկն է:

Թագաւորական ընտանիքի ամենաազդեցիկ անդամներից մէկը թագաւորն է, ով 2015 թւականին փոխարինեց իր եղբայր Աբդուլլահ Բին Աբդուլազիզ Ալ Սաուդին: Նրա ունեցւածքը գնահատւում է 17 միլիարդ դոլար:

«The New York Times»-ի տւեալներով՝ թագաժառանգ Մուհամեդը վերջերս 450 մլն. դոլարով ձեռք է բերել Լեոնարդօ դա Վինչիի նկարը, 500 մլն. դոլարով զբօսանավ եւ 300 մլն. դոլարով ֆրանսիական ամրոց: Նա նաեւ երկու տուն ունի Լոնդոնում եւ Իսպանիայի հարաւային ափին կալւածք:

«CBS News»-ին տւած հարցազրոյցում արքայազնը յայտարարել է, որ իր գումարները իր անձնական գործն են եւ նա մտադիր չէ ներողութիւն խնդրել շքեղ կենսակերպի համար:

«Ես հարուստ մարդ եմ: Ես Գանդին կամ Նելսոն Մանդելան չեմ»,- ասել է նա: «Ես իշխող ընտանիքի անդամ եմ, որը մինչ Սաուդական Արաբիայի հիմնադրումը 100 տարի գոյութիւն ունէր»:

Արքայազն Մուհամեդը պնդում է, որ իր հարստութեան մեծ մասը բարեգործական նպատակներով է օգտագործւում: «Ես առնւազն 51 տոկոսը ծախսում եմ մարդկանց եւ 49 տոկոսը ինձ համար»,- ասել է արքայազնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։