Հա

Քաղաքական

20/08/2018 - 08:25

Պոմպէոն մտադիր է հանդիպել Կիմ Չէն Ընի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն մտադիր է չորրորդ անգամ այցելել Հիւսիսային Կորէա եւ այցի շրջանակներում կարող է բանակցութիւններ անցկացնել Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ընի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն մտադիր է չորրորդ անգամ այցելել Հիւսիսային Կորէա եւ այցի շրջանակներում կարող է բանակցութիւններ անցկացնել Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ընի հետ: Ինչպէս հաղորդում  է «tert.am»-ը՝ այս մասին յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգութեան գծով խորհրդական Ջան Բոլթոնը:

«Սա պէտք է դառնայ այն պարտաւորւածութիւնների հաստատումը, որոնք ստանձնել է Կիմ Չէն Ընը Սինգապուրում եւ որոնք նա աւելի վաղ ստանձնել էր հարաւկորէացիների առջեւ, իսկ ապամիջուկայնացման գործընթացի առաջընթացը մեր հիմնական առաջնահերթութիւնն է»,- ընդգծել է Բոլթոնը:

Նրա խօսքով՝ եթէ հանդիպումը կայանայ, Պետդեպարտամենն այդ մասին կը յայտարարի համապատասխան պահին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։