Հա

Քաղաքական

20/08/2018

Թրամփը բացատրել է համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների իմաստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան միկրոբլոգում բացատրել է՝ ինչու են հարկաւոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու միւս համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումները։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թւիթերեան միկրոբլոգում բացատրել է՝ ինչու են հարկաւոր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու միւս համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումները։ Գրում է «tert.am»-ը:

«Շատերն ինձ հարցնում են՝ ինչու եմ հանդիպում օտարերկրեայ առաջնորդների հետ, ինչու եմ դրա վրայ ժամանակ ծախսում։ Իրականում դա շատ կարեւոր է, եւ ես այդ մասին բազմիցս շեշտել եմ։ Եթէ դու նախագահ ես, ուրեմն պէտք է հանդիպես միւս երկրների ղեկավարների հետ։ Դու ոչինչ չես կորցում, բայց կարող ես շատ բան ստանալ։ Դա տեղի ունեցաւ Սինգապուրում՝ հիւսիսկորէացի առաջնորդ Կիմ Չէն Ընի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման կայացման շնորհիւ մենք յետ վերադարձրինք մեր հերոսների մնացորդները, ոչ ոք մեր ուղղութեամբ հրթիռներ չի արձակում ու միջուկային փորձարկումներ չի անցկացնում, այլ սարսափելի բաներ եւս տեղի չեն ունենում»,- յայտարարել է Թրամփն իր թւիթերեան միկրոբլոգում հրապարակւած տեսանիւթում։

Նա ընդգծել է, որ օտարերկրեայ առաջնորդների հետ հանդիպումները «լաւ բան են ու տանում են դէպի դրական փոփոխութիւններ՝ յատկապէս եթէ նախագահը (նկատի ունի իրեն) գիտի, թէ ինչ է ուզում»։

Յիշեցնենք, որ Թրամփը յուլիսի 16-ին Հելսինկիում հանդիպել էր Պուտինին, իսկ դրանից առաջ՝ յունիսին, Սինգապուրում պատմական հանդիպում էր ունեցել Կիմ Չէն Ընի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։