Հա

Քաղաքական

20/08/2018

«New York Post». «Էրդողանը Թուրքիան աղէտի է տանում»

ԱՄՆ-Թուրքիա ներկայ դիմակայութեան ֆորմալ պատճառն ամերիկացի պաստոր Էնդրու Բրանսոնի գործն է, որին թուրքերը ահաբեկչութեան կեղծ մեղադրանքով գերութեան մէջ են պահում։ Սակայն խնդրի արմատը ազգին մահւան տանելու նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վճռականութիւն է:

«alikonline.ir» - ԱՄՆ-Թուրքիա ներկայ դիմակայութեան ֆորմալ պատճառն ամերիկացի պաստոր Էնդրու Բրանսոնի գործն է, որին թուրքերը ահաբեկչութեան կեղծ մեղադրանքով գերութեան մէջ են պահում։ Սակայն խնդրի արմատը ազգին մահւան տանելու նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վճռականութիւն է: Ըստ «news.am»-ի` գրում է «New York Post»-ը։

Էրդողանը իշխանութեան եկաւ՝ խոստանալով ազնիւ կառավարում եւ տնտեսական բարգաւաճում, եւ կառավարման առաջին տարիներին մի քանի խոստումներ կատարեց: Սակայն նրա՝ առաւելագոյն իշխանութեան հասնելու կպչուն մտքերը, ինչպէս նաեւ կոշտ տարաձայնութիւնները բոլոր հնարաւոր հակառակորդների հետ ոչնչացնում են այդ ձեռքբերումները։

Բրանսոնը նոյնիսկ Էրդողանի միակ գերին չէ, որի միջոցով վերջինս փորձում է ստիպել Վաշինգտոնին Թուրքիային յանձնել իր նախկին դաշնակից, քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնին, որն արդէն երկար տարիներ է ապրում է Փենսիլւանիայում վտարանդիութեան մէջ։ Էրդողանը Գիւլէնին մեղադրում է 2016 թւականի պետական յեղաշրջման փորձի մէջ։

Անյաջող պետական յեղաշրջումը Էրդողանին ճնշումների առիթ տւեց, կալանաւորւեցին 50 հազար մարդ եւ պետական ծառայութիւնից հեռացւեցին շուրջ 110 հազար աշխատակիցներ Գիւլէնի հետ ենթադրեալ կապի համար, ինչպէս նաեւ լռեցւեցին Թուրքիայի ազատ լրատւամիջոցները։ 

Նոյնիսկ Էրդողանի առաջարկած բարգաւաճման ուղին փակուղու տեսք է ստացել․ Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 217 միլիարդ դոլարի: Ընթացիկ ճգնաժամից առաջ էլ ինֆլեացիան արագ աճում էր, վերջին ամիսներին լիրան կորցրել է իր արժէքի կէսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կապւած Բրանսոնին յանձնելու Էրդողանի մերժման հետ, այս ամիս պատժամիջոցներ է սահմանել եւ սպառնում է լրացուցիչ միջոցներ մտցնել։ Էրդողանը պատասխանել է «iPhone»-ի եւ միւս ամերիկեան էլեկտրատեխնիկայի բոյկոտով։

Արտակարգ դրութեան, որը նա մտցրեց յեղաշրջման փորձից յետոյ, եւ ընտրութիւններում յաղթանակի միջեւ ընկած ժամանակահատւածում Էրդողանը հասել է գրեթէ ամբողջական իշխանութեան՝ չնայած այն հանգամանքին, որ նրա քաղաքականութիւնը խարխլում է տնտեսութիւնը։

Սովորական մարդիկ տառապում են եւ կը տառապեն աւելի շատ, եթէ նա մնայ իշխանութեան: Սակայն Էրդողանին դա չի հետաքրքրւում:

Թուրքիան երկար ճանապարհ ունի տնտեսութեան ազատ անկման անցնելու համար այն ամէնի նման, ինչ տեղի է ունենում Վենեզուէլլայում, սակայն Էրդողանն արդէն այդ ուղղութեամբ առաջին քայլերն է կատարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։