Հա

Քաղաքական

21/08/2018 - 08:05

Բաքւում ՌԴ դեսպան. «ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետութիւն, որը կիսում է կազմակերպութեան սկզբունքներն ու նպատակները»

ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետութիւն, որը կիսում է կազմակերպութեան սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին յայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկով: 

«alikonline.ir» - ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետութիւն, որը կիսում է կազմակերպութեան սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին յայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկով: Տեղեկացնում է «Sputnik»-ը: Նա նշել է, որ  դա տեղի  է ունենում ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնութեամբ։

Ըստ դեսպանի` կարեւոր է այն, թէ ինչպէս է ԵԱՏՄ անդամ դառնալու հետաքրքրութիւն դրսեւորող ցանկացած երկիր տեսնում իր ազգային շահերը: «Ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաեւ Ադրբեջանին, սակայն այդ հանրապետութեան ազգային շահերը գնահատւում են Բաքւում։ Եթէ կառոյցի անդամ դառնալու խնդրանք լինի, ԵԱՏՄ շրջանակում այն կը դիտարկւի համապատասխան մեխանիզմների միջոցով, որոնք ամրագրւած են միութեան կանոնադրութեամբ»,- ասել է դեսպանը:

Յարակից լուրեր

  • Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»
    Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»

    Բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտութիւնից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

  • Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը
    Ո՞րն է Ադրբեջանի կողմից վարքագիծ փոխելու իրական պատճառը. մեկնաբանում է փորձագէտը

    Արցախն, այսպէս, թէ այնպէս, կայ բանակցութիւններում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Արցախ, բացի այդ, ՀՀ ներկայացուցիչները մինչեւ որեւէ բանակցութեան գնալը Արցախի իշխանութիւնների հետ խօսում են եւ վերադառնալուց յետոյ, նորից խօսում են:

  • Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին
    Ոչ մի երկիր աշխարհում, այդ թւում եւ Ադրբեջանն իրաւունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն երկրի հետ յարաբերութիւններում. Լեպեխինը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանգին

    Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութեան պատասխանն ազգութեամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով յայտարարութեանը՝ անհանգստութիւն յայտնելով դրա բովանդակութեան վերաբերեալ, որով պահանջւում էր «չշօշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականութեան հարցը՝ երկու երկրի յարաբերութիւնների զարգացման ֆոնին: 

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։