Հա

Քաղաքական

21/08/2018 - 08:10

Ադրբեջանն Արցախ այցի պատճառով արգելել է Մերկէլի կուսակցութեան պատգամաւորի մուտքը երկիր

Ադրբեջանի իշխանութիւններն Արցախ այցի պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն կուսակցութիւնից պատգամաւոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր արգելւել է:

«alikonline.ir» - Ադրբեջանի իշխանութիւններն Արցախ այցի պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն կուսակցութիւնից պատգամաւոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր արգելւել է: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «DW»- ն՝ վկայակոչելով «Bild» պարբերականը:

Վայլերն Արցախ է այցելել 2014 եւ 2016 թւականներին: Հիմա Ադրբեջանը նրան «անցանկալի անձ» է յայտարարել: Ադրբեջան նրա մուտքի արգելքի որոշումը կայացւել է ամենաբարձր մակարդակով, այնպէս որ ադրբեջանցի դեսպանի հետ այդ հարցով բանակցութիւններն անարդիւնք են աւարտւել, պարզաբանում է «Bild»-ը:

Հարաւային Կովկասի երկրների հետ Գերմանիայի յարաբերութիւնների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը պէտք է օգոստոսի 24-ից Մերկէլին ուղեկցէր Վրաստան, Հայաստան եւ Ադրբբեջան այցի ընթացքում:

Վայլերը մտահոգութիւն է յայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցութեամբ: «Ադրբեջանը հաճոյքով իրեն որպէս ժողովրդավար է ներկայացնում: Ժողովրդավարական ճանապարհով ընտրւած պատգամաւորի դէմ այդ գործողութիւնները ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարութեան հետ»,- ասել է Վայլերը: Նա մտադիր է հրաժարւել ուղեւորութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։