Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն Բալթեան երկրների առաջնորդներին կոչ է արել օգնել համոզել ԵՄ-ին Իրանի վրայ ճնշումն ուժեղացնել եւ կասեցնել Թեհրանի համար Բրիւսէլի օգնութեան փաթեթը:
«alikonline.ir» - Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն Բալթեան երկրների առաջնորդներին կոչ է արել օգնել համոզել ԵՄ-ին Իրանի վրայ ճնշումն ուժեղացնել եւ կասեցնել Թեհրանի համար Բրիւսէլի օգնութեան փաթեթը: այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Agence France-Presse»-ը:
«Ես առանց ամաչելու այստեղ խնդրեցի իմ ընկերների օգնութիւնը, որպէսզի ուղղեմ, իմ կարծիքով, ԵՄ-ում Իսրայէլի մասին խեղաթիւրւած տեսակէտը»,- Վիլնիւսում Էստոնիայի, Լատւիայի եւ Լիտւայի իր գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսրայէլի վարչապետը:
Նրա խօսքով, ԵՄ-ն չի կարողացել «լիովին հասկանալ» Իրանի նկատմամաբ Իսրայէլի քաղաքականութիւնը: Նա պնդել է, որ Թեհրանի համար 18 միլիոն եւրոյի առաջին օգնութեան փաթեթը «մեծ սխալ» էր: