Հա

Քաղաքական

25/08/2018

ԱՄՆ-ում մտահոգւած են Իրանին 18 մլն. եւրօ յատկացնելու ԵՄ մտադրութեամբ

ԱՄՆ-ում քննադատել են Եւրոմիութեան որոշումը Իրանին 18 միլիոն եւրօ օգնութիւն յատկացնելու մասին։ Այս մասին յայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, նրա խօսքերը հրապարակել է Պետդեպարտամենտը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ում քննադատել են Եւրոմիութեան որոշումը Իրանին 18 միլիոն եւրօ օգնութիւն յատկացնելու մասին։ Այս մասին յայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, նրա խօսքերը հրապարակել է Պետդեպարտամենտը: Փոխանցում է «news.am»-ը՝ «Deutsche Welle»-ին յղումով։

«Այդ որոշումը սխալ ժամանակ արւած սխալ ուղերձ է»,- ասել է Հուքը՝ յաւելելով, որ այդ գումարները Իրանի բնակչութեանը օգնելու փոխարէն ծառայելու են ահաբեկչական գործողութիւններ իրականացնելու համար։

Օգոստոսի 23-ին Եւրոյանձնաժողովը հաւանութիւն է տւել 18 միլիոն եւրոյի (21 միլիոն դոլարից մի քիչ պակաս) օգնութեան առաջին փաթեթին Իրանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը աջակցելու համար, այդ թւում` 8 միլիոն եւրօ՝ մասնաւոր հատւածին օգնելու համար: Սա առաջին քայլն է երկրի համար 50 միլիոն եւրոյի լայնածաւալ օգնութեան փաթեթի շրջանակներում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։