Հա

Քաղաքական

Շաբաթ, 25 Օգոստոսի 2018 13:20

«Transparency International». «Կոռուպցիան, մարդու իրաւունքները, քաղաքացիական հասարակութիւնը պէտք է տեղ գտնեն կանցլեր Մերկէլի ադրբեջանեան այցի օրակարգում»

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլը պէտք է սաստի այդ երկրի կառավարութեանը մարդու իրաւունքների ոտնահարման, կոռուպցիայի եւ ակտիւիստների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար:

«alikonline.ir» - Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելլա Մերկէլը պէտք է սաստի այդ երկրի կառավարութեանը մարդու իրաւունքների ոտնահարման, կոռուպցիայի եւ ակտիւիստների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտարարութիւն է տարածել «Transparency International» միջազգային կազմակերպութեան քարտուղարութիւնը:

Ըստ լրատւամիջոցների նիւթերի` Մերկէլի` հարաւկովկասեան երկրներ կատարւող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարաւային գազային միջանցքին ցուցաբերւող աջակցութիւնն է: Նշւում է, որ ծրագրին 1.2 միլիարդ եւրօ վարկտրամադրող շնորհատուն Գերմանիան է:

«Ադրբեջանն ու Գերմանիան ակնյայտօրէն յաջող գործարք կը կնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկէլի Ադրբեջան այցելութեան ընթացքում: Սակայն որպէս ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկէլը պէտք է ապահովի, որ իր գործողութիւնները խթանեն եւ ներկայացնեն եւրոպական արժէքներ եւ բերեն տեւական արդիւնքի քաղբանտարկեալների ազատման գործում, դիւրացնեն քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների ֆինանսաւորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է «Transparency International»-ի իրաւախորհրդատու Ադամ Ֆոլդէսը:

Ադրբեջանում «Transparency International»-ի ներկայացուցչութիւնը զգալիօրէն սահմանափակել է իր գործունէութիւնը արտասահմանեան ֆինասաւորման պետական գրանցման հետ կապւած խնդիրների պատճառով:

«Անցեալ ամիս Եւրոխորհրդարանի պատգամաւորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների հաստատումը հետայսու հիմնւի ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան եւ մարդու իրաւունքներին աջակցութեան վրայ: Գերմանիան այդ երկրի հետ իր յարաբերութիւնները պէտք է նոյն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդէսը:

Յուլիսին Եւրոխորհրդարանի պատգամաւորներն առաջարկել են, որ ԵՄ-ն «որոշակի դրոյթներ կիրառի` օգնելու տնտեսական յանցագործութիւնների, այդ թւում` կոռուպցիայի, փողերի լւացման, եւ հարկերից խուսափելու դէմ Ադրբեջանի մղած պայքարին եւ սատարի փողերի լւացման սխեմաների դէմ հետաքննութիւնների իրականացմանը, մասնաւորապէս` «Լւացքատան» գործում: 

«Ադրբեջանական լւացքատունը» վերաբերում է ազդեցիկ անձանց կաշառելու համար նախատեսւած ադրբեջանական 2.9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամին, որը ենթադրաբար հովանաւորւել է Ադրբեջանի կառավարութեան կողմից: Վերջինս օգտագործել է ֆիկտիւ ընկերութիւնները փողերի լւացման եւ եւրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպէսզի լռեցնի մարդու իրաւունքների վերաբերեալ անկախ զեկոյցները, ֆինանսաւորի ընտրութիւնների կեղծ դիտորդական առաքելութիւններին եւ մաքրի Ադրբեջանի համբաւը:

Ադրբեջանի կառավարութեան հետ ցանկացած գործարք կնքելու նպատակով բանակցելիս` Գերմանիայի կառավարութիւնը պէտք է պահանջի ազատութիւն քաղբանտարկեալներին, ազատ եւ բազմակարծութիւն դաւանող լրատւական դաշտ, ակտիւիստների` պայքարի եւ որոշումների կայացմանը մասնակցելու տարածք եւ կոռուպցիայի դէմ պայքարի կոնկրետ միջոցներ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ