Հա

Քաղաքական

25/08/2018

«Time» ամսագրի շապիկին յայտնւել է խորտակւող Թրամփը

Ամերիկեան «Time» ամսագրի նոր համարի շապիկին կրկին յայտնւել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ այս անգամ ովալաձեւ աշխատասենեակում «խորտակւելիս»:

«alikonline.ir» - Ամերիկեան «Time» ամսագրի նոր համարի շապիկին կրկին յայտնւել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ այս անգամ ովալաձեւ աշխատասենեակում «խորտակւելիս»:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, սա նախկինում Թրամփի մասնակցութեամբ ներկայացւած 2 շապիկների թեմատիկ շարքի շարունակութիւնն է:

Այս շարքի առաջին շապիկը, որում հանրապետական գործիչը նստած է ովալաձեւ աշխատասենեակում, իսկ նրա գլխաւերեւում սեւ ամպեր են կուտակւում, ներկայացւել էր Թրամփի ընտրւելուց մէկ ամիս անց:

Երկրորդ շապիկը, որում Թրամփը կրկին նոյն տեղում է նստած, սակայն՝ արդէն կիսով չափ ջրի մէջ, ներկայացւել էր ապրիլին:

Շարքի երրորդ շապիկին պատկերւած են ԱՄՆ նախագահի՝ ջրի մէջ յայտնւած ոտքերն ու ջրի տակ անցած նախագահական աշխատասենեակը:

Աղբիւրը նշում է, որ տւեալ նկարազարդումները վերաբերում են Թրամփի շուրջ ծագած սկանդալներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։