Հա

Քաղաքական

25/08/2018 - 15:50

Անգելլա Մերկէլը Բաքու հասնելուց յետոյ յիշել է Հայաստանը

Հայաստանից Ադրբեջան մեկնած կանցլերը, թերեւս, դեռ երկար կը յիշի երեւանեան այցը։ 

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն այսօր առաւօտեան հասել է Բաքու, որից յետոյ նրա «Instagarm»-եան էջում լուսանկար է հրապարակւել։ Բայց ոչ թէ Բաքւից, այլ` Երեւանից։

«alikonline.ir» - Հայաստանից Ադրբեջան մեկնած կանցլերը, թերեւս, դեռ երկար կը յիշի երեւանեան այցը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն այսօր առաւօտեան հասել է Բաքու, որից յետոյ նրա «Instagarm»-եան էջում լուսանկար է հրապարակւել։ Բայց ոչ թէ Բաքւից, այլ` Երեւանից։

«Երեկոյեան զբօսանք Երեւանում։ Մերկէլը պաշտօնական բանակցութիւններից յետոյ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հետ ոչ մեծ զբօսանք է կատարել քաղաքում»,- գրւած է լուսանկարին կից մեկնաբանութիւնում։

Պաշտօնական այցով Հայաստան եկած Անգելլա Մերկէլը երէկ շրջել է Երեւանի կենտրոնով: Հիւսիսային պողոտայում նրան ուղեկցել են ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ նրա տիկին Աննա Յակոբեանը: Բազմաթիւ մարդիկ Մերկէլի, ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ ինքնանկարներ անելու հնարաւորութիւն են ունեցել:

Յիշեցնենք, որ Անգելլա Մերկէլի տարածաշրջանային այցը մեկնարկել է օգոստոսի 23-ին Թբիլիսիից։ Երէկ նա Երեւան է ժամանել։ Պաշտօնական դիմաւորումից յետոյ Գերմանիայի կանցլերն այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա «Թումօ» կենտրոն։

Մերկէլի պատւիրակութեան կազմում ընդգրկւել են կանցլերի` արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերի խորհրդական Եան Հեքէրը, Ֆինանսական եւ տնտեսական քաղաքականութեան գծով խորհրդական Լարս-Հենդրիկ Ռյոլլէրը, եւրոպական քաղաքականութեան գծով խորհրդական Ուվէ Կորզեպիուսը, կանցլերի աշխատակազմում Հարաւային Կովկասի բաժնի ղեկավար Մաթիաս Լիւթենբերգը։

Գերմանիայի կանցլերն այժմ Բաքւում է։

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է
    Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Լիբանանում է

    Աշխատանքային այցով Լիբանանում գտնւող ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշէլ Աունի,այդ երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի, եւ Լիբանանի վարչապետի պաշտօնակատար Սաադ Հարիրին: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով լիբանանեան լրատւամիջոցները, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանեան քաղաքական յարաբերութիւնների հետագա զարգացմանն ուղղւած հարցեր:

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ
    Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Կանադան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ

    Հայաստան կատարած պատմական այցելութեան ընթացքին, վարչապետին ընկերակցող հայ համայնքը ներկայացնող պատուիրակութեան մաս կը կազմէին Կանադայի Հայ Դատի յանձնախումբի անդամներ Րաֆֆի Տօնապետեան, Շահէն Միրաքեան եւ Յակոբ Թորոսեան։ «Հորիզոն» հարցազրոյց ունեցաւ Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը
    Փաշինեանը փակո՞ւմ է Իրանի հետ սահմանը

    Սիւնիքի մարզում Նիկոլ Փաշինեանի բացատրութիւնները, թէ ինչու է Յունան Պօղոսեանին նշանակել մարզպետ, զաւեշտալի լինելուց բացի նաեւ մտահոգիչ են: Շնորհիւ Փաշինեանի յայտարարութեան, այսօր ողջ աշխարհն իմացաւ, որ Հայաստան-Իրան սահմանով մեծ չափերի հասնող նարկոթրաֆիկ գոյութիւն ունի, եւ ինքը, ահա, բարձրաստիճան ոստիկանին մարզպետ նշանակելով, միջոցներ է ձեռք առել թմրանիւթերի ճանապարհը փակելու համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։