Հա

Քաղաքական

26/08/2018 - 08:25

Ալիեւը եւ Մերկէլը քննարկել են ԼՂ հակամարտութեան թեման

Գերմանիան կը ցանկանար աջակցել ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը յայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը:

«alikonline.ir» - Գերմանիան կը ցանկանար աջակցել ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը յայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մենք կը խօսենք հարցի մասին, որը խանգարում է այդ տարածաշրջանին: Դա ԼՂ հակամարտութիւնն է եւ մենք մեր կողմից կը ցանկանայինք աջակցել խնդրի լուծմանը»,- ասել է նա:

Մերկէլը նաեւ նշել է, որ Ադրբեջանն ու Գերմանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը: Նա Ադրբեջանը տարածաշրջանում Գերմանիայի խոշորագոյն առեւտրային գործընկերն է անւանել եւ վստահութիւն յայտնել, որ այդ այցը նոր խթան կը հաղորդի երկկողմ յարաբերութիւններին:

Ալիեւն, իր հերթին, Մերկէլի այցը պատմական է որակել եւ նշել, որ Ադրբեջանը մեծ նշանակութիւն է տալիս այդ այցին: Ալիեւը նշել է, որ Գերմանիայի եւ Ադրբեջանի կապերը կը շարունակեն յաջող զարգանալ:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. «Մեզի մի՛ վստահիք»
    Անդրադարձ. «Մեզի մի՛ վստահիք»

    Վերջերս շատ կը խօսուի Ազրպէյճանի մէջ տեղակայուած իսրայէլեան անօդաչու թռչող սարքերու մասին: Կը հաղորդուի, որ Իսրայէլ այդ սարքերով է, որ հարուածած է Իրաքի մէջ Իրանի աջակցութիւնը վայելող շիիական աշխարհազօրի զինապահեստանոցները:

  • «ԵՄ-ը պէտք է յաղթահարի տեխնոլոգիական յետամնացութիւնը». Մերկէլ
    «ԵՄ-ը պէտք է յաղթահարի տեխնոլոգիական յետամնացութիւնը». Մերկէլ

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը ուժերի հաւասարակշռութեան պայմաններում Եւրոմիութեան ներսում համախմբման կոչ է արել: Եկել է նոր ուժի ժամանակը: Այս մասին Մերկէլն ասել է Բունդեսթագում 2020 թ. համար Գերմանիայի բիւջէի հարցով գլխաւոր դեբատների ժամանակ:

  • Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան
    Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը

    Երեքշաբթի, 27 օգոստոսի 2019 թ.-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, քաղաքավարական այցով հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • «Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյութեան սպառնալիքը». Զոհրաբ Մնացականեան
    «Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյութեան սպառնալիքը». Զոհրաբ Մնացականեան

    Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտայայտւել են նաեւ ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգութեան եւ խաղաղութեան սպառնալիք են:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։