Հա

Քաղաքական

26/08/2018 - 10:30

Կարօ Փայլանին փորձել են բերման ենթարկել բողոքի ակցիայի ժամանակ

Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում հերթական նստացոյց-ակցիան իրականացնող «Շաբաթ օրւայ մայրեր»-ին ոստիկանները բռնութեամբ հեռացրել են տարածքից։

«alikonline.ir» - Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում հերթական նստացոյց-ակցիան իրականացնող «Շաբաթ օրւայ մայրեր»-ին ոստիկանները բռնութեամբ հեռացրել են տարածքից։ Գրում է «news.am»-ը:

«Շաբաթ օրւայ մայրեր»-ի բողոքի ակցիային մասնակցելու համար Գալաթասարայի հրապարակ են գնացել Կարօ Փայլանը եւ ընդդիմադիր այլ պատգամաւորներ։

Ոստիկանները բռնութեամբ հեռացրել են բողոքի նստացոյցին մասնակցող կանանց, որից յետոյ սկսել են ձերբակալել են հրապարակից չհեռացող մասնակիցներին։

Կարօ Փայլանը եւ այլ ընդդիմադիր պատգամաւորներ փորձել են ոստիկանութիւնը յորդորել հրաժարւել բռնութիւնից, սակայն ոստիկանները հրել են նաեւ պատգամաւորներին եւ փորձել բերման ենթարկել Կարօ Փայլանին։ Սակայն երբ վերջինս բղաւել է, որ պատգամաւոր է, ոստիկանները բաց են թողել Կարօ Փայլանի ձեռքերը։

Դէպքի վայր մեկնած ոստիկանապետը Կարօ Փայլանին ասել է, թէ իր ոստիկանները ինչ ուզեն կանեն, ինչին ի պատասխան, Կարօ Փայլանը զգուշացրել է, որ ամէն ինչ ժամանակաւոր է եւ նա իր արածների համար հաշիւ է տալու։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։