Հա

Քաղաքական

26/08/2018 - 11:50

Մերկէլի՝ Հարաւային Կովկաս կատարած այցի «զգայուն» կողմերը. «Focus»-ի անդրադարձը

Գերմանական «Focus» պարբերականն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի՝ Հարաւային Կովկաս կատարած այցին եւ նշել, որ սա առանձնայատուկ այց էր, քանի որ նա առաջին անգամ է այցելել այս երկրներից երկուսը՝ Հայաստան ու Ադրբեջան:

«alikonline.ir» - Գերմանական «Focus» պարբերականն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի՝ Հարաւային Կովկաս կատարած այցին եւ նշել, որ սա առանձնայատուկ այց էր, քանի որ նա առաջին անգամ է այցելել այս երկրներից երկուսը՝ Հայաստան ու Ադրբեջան: Գրում է «tert.am»-ը:

Նշւում է, որ Մերկէլի այցը մի շարք «զգայուն» կողմեր ունի, առաջին հերթին՝ այն կարող է զայրացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նա ընդհանրապէս չի ցանկանում հրաժարւել նախկին Խորհրդային Միութեան տարիներից մնացած՝ այս երեք երկրների վրայ ունեցած ազդեցութիւնից, այնինչ երբ Մերկէլը կոչ է անում «անկախանալ» ռուսական ազդեցութիւնից:

Մերկէլի այցն Ադրբեջան, ամենայն հաւանականութեամբ, դուր չի գալիս Պուտինին. Մերկէլի կարծիքով՝ լինելով նաւթով ու գազով հարուստ երկիր ու մատակարարումներ իրականացնելով ԵՄ՝ Ադրբեջանը կարող է ազատւել Ռուսաստանից կախւածութիւնից:

Յօդւածում նաեւ ասւում է, որ Տրանսանատոլիական գազամուղը (TANAP) կազատի ԵՄ-ն ռուսական գազամատակարարումների պահանջից: Յիշեցնենք, որ այս գազատարը նախատեսւած է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով Յունաստանի հետ սահման հասցնելու համար, որտեղից դրա շարունակութիւնը կը դառնայ Տրանսադրիատիկ գազատարը։

Նշւում է, որ Մերկէլի այցը «զգայուն» կողմեր ունի մասնաւորապէս Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ թշնամական յարաբերութիւնների հետեւանքով, որոնց պատճառը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն է: Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում խոստումներ է ստանում Մոսկւայից, ինչի պատճառով էլ «փայփայում» է Ռուսաստանի հետ սերտ յարաբերութիւնները:

Ընդհանուր առմամբ, Մերկէլի համար այս այցը նշանակում է, որ նա առերեսւում է ամենատարբեր շահերի, ռազմավարական ծրագրերի, ինչի պատճառով էլ սա բարդ ու «զգայուն» այց է: Ընդ որում՝ այցն իրենով ապացուցում է, որ Մերկէլն առնւազն չի վախենում Ռուսաստանից, գրում է «Focus» պարբերականը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։