Հա

Քաղաքական

27/08/2018 - 08:10

Լուկաշենկոն յայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում

Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն յայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում, սակայն կազմակերպութեան միւս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` յօգուտ Իւրի Խաչատուրովի:

«alikonline.ir» - Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն յայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում, սակայն կազմակերպութեան միւս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` յօգուտ Իւրի Խաչատուրովի: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով, այս մասին Լուկաշենկոն յայտարարել է բելառուսական «Բելառուսիա 1» հեռուստաալիքին տւած հարցազրոյցի ժամանակ:

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում. Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է նա:

Լուկաշենկոյի խօսքով` Խաչատուրովի շուրջ իրավիճանը քննարկւել է նաեւ օգոստոսի 22-ին Սոչիում` Բելառուսիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: «Մենք աւելի խորն ենք դիտարկել այս հարցը... Քննարկել ենք մեր համատեղ գործողութիւնները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում եւ գործողութիւնների այն ուղղութիւնները, որոնց համար պատասխանատու են կազմակերպութեան անդամները»,- յայտնել է Լուկաշենկոն:

Յիշեցնենք, որ Իւրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրւել ՀՀ Քրէական օրէնսգրքի 300.1 յօդւածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնութեամբ 2008 թւականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը:

2008 թ. մարտի 1-ի դէպքերի ժամանակ Իւրի Խաչատուրովը պաշտպանութեան նախարար Միքայէլ Յարութիւնեանի տեղակալն էր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։