Հա

Քաղաքական

27/08/2018

Մակրոնի վարկանիշն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի

Ֆրանսիական հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցումը ցոյց է տւել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի:

«alikonline.ir» - Ֆրանսիական հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցումը ցոյց է տւել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «korrespondent.net»-ը:

Հարցման արդիւնքները վկայում են, որ Մակրոնի վարած քաղաքականութեանն աջակցողների թիւն օգոստոս ամսին ընկել է մինչեւ 34%, մինչդեռ յուլիսին այդ ցուցանիշը եղել է 39%։

Նախագահի գործունէութիւնից դժգոհ ֆրանսիացիների թիւն աւելացել է՝ բարձրանալով 5 կէտով: Եթէ յուլիսին նախագահից գոհ չէր բնակչութեան 61%-ը, ապա օգոստոսին այդ ցուցանիշը հասել է 66%-ի:

Մակրոնի վարկանիշն ամէնից բարձրը եղել է 2017 թւականի մայիսին ու յունիսին, երբ նրա վարած քաղաքականութիւնից գոհ էին ընտրողների 62%-ն ու 64%-ը համապատասխանաբար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։