Հա

Քաղաքական

27/08/2018

Կարօ Փայլանը թոյլ չի տւել ձերբակալել Հրանտ Դինքի որդուն

Ստամբուլում օգոստոսի 25-ին «Շաբաթ օրւայ մայրեր»-ի նստացոյցի ժամանակ ոստիկանների յարձակումներից նոր կադրեր են յայտնւել, թէ ինչպէս է Կարօ Փայլանը կանխում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալութիւնը։

«alikonline.ir» - Ստամբուլում օգոստոսի 25-ին «Շաբաթ օրւայ մայրեր»-ի նստացոյցի ժամանակ ոստիկանների յարձակումներից նոր կադրեր են յայտնւել, թէ ինչպէս է Կարօ Փայլանը կանխում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալութիւնը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Տարիների ընթացքում դեռեւս չբացայայտւած հանգամանքներում իրենց որդիներին կորցրած եւ «Շաբաթ օրւայ մայրեր» անունը ստացած կանանց նստացոյցը բռնութեամբ ցրւել է ոստիկանների կողմից։

Այդ ընթացքում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւորներ Կարօ Փայլանը, Ահմեդ Շըքը եւս եղել են նստացոյցին եւ փորձել են կանխել ոստիկանութեան յարձակումները։

Նոր յայտնւած կադրերում երեւում է, թէ Կարօ Փայլանն իչպէս է կանխում Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալութիւնը՝ նրա թեւերից պինդ բռնելով ու թոյլ չտալով, որ նրան տանեն ոստիկանները։

Նշենք, որ ոստիկանները յարձակման ժամանակ փորձել են նաեւ Փայլանին ձերբակալել, սակայն նա բղաւել է, որ պատգամաւոր է, որից յետոյ նրան բաց են թողել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։