Հա

Քաղաքական

27/08/2018 - 12:10

«Al Akhbar». «Բին Սալմանը ցանակնում է եմէնական պատերազմը Լիբանան տեղափոխել»

Լիբանանեան «Al Akhbar» օրաթերթը տեղեկացրել է Սաուդական Արաբիայի թագաժառանգի եւ նրա մերձաւորագոյն շրջապատի գաղտնի նիստի մասին, որի ընթացքում խօսւել է Եմէնի պատերազմը Լիբանան տեղափոխելու մասին:

«alikonline.ir» - Լիբանանեան «Al Akhbar» օրաթերթը տեղեկացրել է Սաուդական Արաբիայի թագաժառանգի եւ նրա մերձաւորագոյն շրջապատի գաղտնի նիստի մասին, որի ընթացքում խօսւել է Եմէնի պատերազմը Լիբանան տեղափոխելու մասին:

Ըստ «Թասնիմ» լրատւական գործակալութեան՝ այս մասին դիւանագիտական գաղտնի զեկոյցը յայտնւել է լիբանանեան որոշակի շրջանակների ձեռքում, որոնք էլ այն «Al Akhbar» օրաթերթին են փոխանցել:

Զեկոյցն անդրադառնում է վերջերս Ռիադում գումարւած գաղտնի նիստին, որին մասնակցել են Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, ԱԳ նախարար Ադէլ ալ Ջոբէյրը եւ երկրի հետախուզութեան ծառայութեան պետ, թագաժառանգի յատուկ օգնական Խալեդ ալ Հոմէյդանը:

Նիստի ընթացքում խօսւել է եմէնական հակամարտութեան վերջին իրադարձութիւնների եւ արաբական ու իսլամական աշխարհում Սաուդական Արաբիայի վարկանիշի վրայ դրանց թողած բացասական հետեւանքների մասին:

Նիստի մասնակիցները քննարկել են ստեղծւած իրավիճակը կարգաւորելու եւ տարածաշրջանում Իրանի հետ ուժերի նոր յարաբերակցութիւն ստեղծելու հնարաւորութեան մասին:

Բին Սալմանի օգնականները խօսել են Իրանի եւ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի դէմ սաստկացող տնտեսական ճնշումների ֆոնին, եմէնեան պատերազմը Լիբանան տեղափոխելու նախագծի մասին:

Ըստ «Al Akhbar»-ի՝ նիստի արդիւնքում, Սաուդական Արաբիայի ԶԼՄ-ներում սկսել են յայտնւել հակալիբանանեան նիւթեր, որոնց ամենացայտուն օրինակը պէտք է համարել «Okaz» օրաթերթում տպագրւած «Լիբանան. համբերութիւնը սահման ունի» յօդւածը, որի հեղինակը՝ Խալեդ ալ Սուլէյմանը յայտնի է թագաժառանգի գրասենեակի հետ իր սերտ կապերով:

Յօդւածագիրը գրում է, որ հասել է ժամանակը, որպէսզի Լիբանանի ներսում եւ դրսում դիրքորոշումները յստակեցւեն: Այնպէս, որ կամ պէտք է սաստկացւեն «Հեզբօլլահ»-ի վրայ ճնշումները, կամ այլեւս չպէտք է տարբերակել կառավարութեանն ու «Հեզբօլլահ»-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։