Հա

Քաղաքական

27/08/2018 - 13:10

Թրամփն արգելել է Սպիտակ տան վարչակազմին հերոս անւանել կաանքից հեռացած Մակքէյնին

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տան վարչակազմին պաշտօնական յայտարարութիւն հրապարակել հանրապետական սենատոր Ջան Մակքէյնի մահւան առնչութեամբ:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տան վարչակազմին պաշտօնական յայտարարութիւն հրապարակել հանրապետական սենատոր Ջան Մակքէյնի մահւան առնչութեամբ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «The Washington Post»-ը։

Սպիտակ տան մամուլի խօսնակ Սառա Սանդերսի ու նախագահական աշխատակազմի ղեկավար Ջան Քելիի պատրաստած փաստաթղթում առաջարկւում էր խօսել սենատորի պատերազմական ձեռքբերումների մասին ու ներկայացնել նրան որպէս պատերազմի հերոս։ Մինչդեռ Թրամփը նախընտրել է սահմանափակւել թւիթերեան ցաւակցական գրառմամբ։

Յայտնի է, որ Սանդերսը հրաժարւել է որեւէ կերպ մեկնաբանել Թրամփի այս դիրքորոշումը։ Լրագրողները ենթադրում են, որ այս ամէնի պատճառ կարող է հանդիսանալ Մակքէյնի կողմից Թրամփին ուղղւած քննադատութիւնը։ Մասնաւորապէս՝ սենատորը խիստ քննադատութեան էր արժանացրել նախագահի առողջապահական ոլորտի բարեփոխումները։

Իր նախընտրական քարոզարշաւի ժամանակ Թրամփը ծաղրել էր Մակքէյնին, որը Վիէտնամի պատերազմի ընթացքում 6 տարի անցկացրել էր գերութեան մէջ։

«Նա պատերազմի հերոս էր, քանի որ նրան գերի էին վերցրել։ Ես յարգում եմ մարդկանց, որոնք գերի չեն ընկել»,- ասել էր Թրամփը։

Հիշեցնենք, որ սենատոր Մակքէյնը մահացել է 81 տարեկանում՝ գլխուղեղի ուռուցքից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։