Հա

Քաղաքական

28/08/2018 - 08:30

Միջազգային դատարանն սկսել է ընդդէմ ԱՄՆ-ի՝ Իրանի հայցի քննարկումը

ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարնում երէկ՝ օգոստոսի 27-ին մեկնարկել է ընդդէմ ԱՄՆ-ի՝ Իրանի հայցի քննարկումը:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարնում երէկ՝ օգոստոսի 27-ին մեկնարկել է ընդդէմ ԱՄՆ-ի՝ Իրանի հայցի քննարկումը:

Իրանը դիմել է Արդարադատութեան միջազգային դատարան՝ պահանջելով չեղարկել ամերիկեան պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը սահմանել է Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալուց յետոյ:

Իրանի ներկայացրած հայցում նշւած է, թէ ամերիկեան կողմը խախտել է երկու երկրի միջեւ 1995 թւականին ստորագրւած բարեկամութեան մասին պայմանագիրը, եւ որ ԱՄՆ-ը նպատակն է՝ Իրանի տնտեսութեանը հնարաւորինս շատ վնաս հասցնելը:

Արձագանգելով մեկնարկած դատական գործընթացին, պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ ԱՄՆ-ը «վճռականօրէն պաշտպանւելու է» ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում Իրանի կողմից Վաշինգտոնի պատժամիջոցները վերացնելու պահանջով հայցի կապակցութեամբ:

Ըստ նրա՝ Իրանի կողմից Միջազգային դատարան ներկայացւած հայցը «ԱՄՆ-ի՝ օրինական գործողութիւններ ձեռնարկելու, այդ թւում նաեւ մեր ազգային անվտանգութեան պաշտպանութեան համար անհրաժեշտ պատժամիջոցները վերսկսելու ինքնիշխան իրաւունքներին միջամտելու փորձ է»: Պոմպէոն նշել է, որ Իրանը «չարաշահում է դատարանը»:

Պոմպէոյի խօսքով՝ նախագահ Թրամփը որոշում է կայացրել դուրս գալ Միջուկային համապարփակ համաձայնագրից «մի պարզ պատճառով. այն չէր կարող երաշխաւորել ամերիկեան ժողովրդի անվտանգութիւնը Իրանի կողմից ստեղծւած ռիսկերի լոյսի ներքոյ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։