Հա

Քաղաքական

28/08/2018 - 10:10

Պենտագոն. «ԱՄՆ-ը չի պատրաստւում հրթիռային հարւած հասցնել Սիրիային»

Պենտագոնում հերքել են ՌԴ պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնը, որի համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստւում է հրթիռային հարւած հասցնել Սիրիային: 

«alikonline.ir» - Պենտագոնում հերքել են ՌԴ պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնը, որի համաձայն՝ ԱՄՆ-ը պատրաստւում է հրթիռային հարւած հասցնել Սիրիային: Գրում է «tert.am»-ը:

Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պեհոնի խօսքով՝ նման յայտարարութիւնները միայն քարոզչութիւն են: «Դա ճիշտ չէ: Սակայն դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք գործել նախագահի հրամանի դէպքում: Ինչպէս գիտէք` մենք չենք խօսում ապագայում ռազմական գործողութիւնների մասին կամ այն մասին, թէ ինչպիսին կարող է լինել կամ չլինել մեր արձագանքը Ասադի հարւածին՝ քիմիական զէնքի կիրառմամբ»,- յայտարարել է Պեհոնը` յաւելելով, որ ԱՄՆ-ին շարունակում են անհանգստացնել հաղորդագրութիւններն այն մասին, որ սիրիական կառավարական ուժերը ռազմական գործողութիւններ են ծրագրում Իդլիբում խաղաղ ժողովրդի դէմ, ինչը կարող է սարասափելի հետեւանքներ ունենալ:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է հետագայում ապօրինի քիմիական զէնքի հնարաւոր օգտագործմամբ:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը յայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հարւած հասցնել Սիրիային, եթէ սիրիական կառավարութիւնը երկրում քիմիական զէնք կիրառի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։