Հա

Քաղաքական

28/08/2018

Լաւրովը պրագմատիկ պատասխան է խոստացել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Ռուսաստանը «Սկրիպալների գործի» կապակցութեամբ Վաշինգտոնի պատժամիջոցներին կը հակազդի պրագմատիկ միջոցներով եւ փոխադարձութեան սկզբունքի հիման վրայ: Այդ մասին, ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը: 

«alikonline.ir» - Ռուսաստանը «Սկրիպալների գործի» կապակցութեամբ Վաշինգտոնի պատժամիջոցներին կը հակազդի պրագմատիկ միջոցներով եւ փոխադարձութեան սկզբունքի հիման վրայ: Այդ մասին, ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Մեր կողմից կը շարունակենք գործել հանգիստ ու պրագմատիկ, բոլոր յարձակումներին հակազդելով փոխադարձութեան սկզբունքին համապատասխան»,- ասել է նախարարը «Պրաւդա» սլովակեան թերթին տւած հարցազրոյցում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ վերջնագրերի լեզւով խօսելու փորձերն անհեռանկարային են: «Դրա հետ մէկտեղ պատրաստ ենք Վաշինգտոնի հետ բնականոն փոխյարաբերութիւներ կառուցել միմեանց շահերի իրական հաշւառմամբ»,- յաւելել է Լաւրովը:

Օգոստոսի 27-ին ուժի մէջ են մտել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք կապւած են մարտի 4-ին Սոլսբերիում Գլխաւոր հետախուզական վարչութեան նախկին գնդապետ Սերգէյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Իւլեայի թունաւորմանը ՌԴ-ին մեղսագրւող մասնակցութեան հետ:

Ինչպէս յայտնել են Պեդեպարտամենտում, պատժամիջոցների առաջին մասը վերաբերում Ռուսաստանին երկակի նշանակութեան արտադրանքի մատակարարման, ՌԴ ամէն տեսակ «զգայուն» ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման, որոնք կապւած են ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան ոլորտի հետ, ինչպէս նաեւ Էլեկտրոնիկայի, նաւթի-գազի բնագաւառի տեխնոլոգիաների մատկարարումների արգելմանը:

Դրա հետ մէկտեղ օրէնքը նախատեսում է նաեւ մօտաւորապէս երեք ամիս անց շատ աւելի լուրջ պատժամիջոցների կիրառման սպառնալիք: Սահմանափակիչ միջոցների երկրորդ մասը նախատեսում է երկկողմ դիւանագէտական յարաբերութիւնների մակարդակի իջեցում կամ նոյնիսկ դրանց լիակատար դադարեցում, փաստօրէն Ռուսաստան բոլոր ամերիկեան ապրանքների արտահանման արգելք, բացառութեամբ պարենամթերքի, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգների կողմից ռուսական ապրանքների ներմուծման արգելք, ներառեալ նաւթն ու նաւթամեթերքը, ԱՄՆ-ում ցանկացած այն աւիաընկերութեան ինքնաթիռների վայրէջքի արգելում, որը վերահսկում է Ռուսաստանի կառավարութիւնը, Վաշինգտոնի կողմից միջազգային ֆինանսական կազմակերպութիւնների գծով Մոսկւային տրամադրւող վարկերի արգելափակում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։