Հա

Քաղաքական

28/08/2018

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի» միութիւնը համոզում է համշէնցիներին, թէ վերջիններս թուրք են

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի» միութիւնը, որը սովորաբար հանդէս է գալիս Հայոց Ցեղասպանութեան մասին փաստերը հերքող արշաւներով, այս անգամ յայտարարութիւն է տարածել համշէնցի հայերի ծագման վերաբերեալ՝ պնդելով, որ վերջիններս թուրք են։

«alikonline.ir» - Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի» միութիւնը, որը սովորաբար հանդէս է գալիս Հայոց Ցեղասպանութեան մասին փաստերը հերքող արշաւներով, այս անգամ յայտարարութիւն է տարածել համշէնցի հայերի ծագման վերաբերեալ՝ պնդելով, որ վերջիններս թուրք են։ Գրում է «tert.am»-ը:

Միութեան նախագահ Գէոքսէլ Գիւլբէյը յայտարարել է, որ Հայաստանն ու «հայկական լաբբի»-ն գաղտնի ծրագրեր ունեն համշէնցիների հետ կապւած ու ամէն կերպ փորձում են ապակողմնորոշել նրանց՝ պնդելով վերջիններիս՝ իսլամացւած հայեր լինելու ու Համշէնում խօսւող բարբառի հայերէն լինելու մասին։

Ըստ Գիւլբէյի՝ հայերը փորձում են «խառնել տեղի ժողովրդի ուղեղը», մինչդեռ վերջիններս իսկական թուրքեր են։

Նշենք, որ պատմական Համշէնը գտնւում է ժամանակակից Թուրքիայի հիւսիս-արեւելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշէն քաղաքը քարտէզի վրայ կարելի է գտնել Հեմշին թուրքերէն անւամբ, դրանից մի փոքր արեւելք գտնւում է թրքախօս համշէնցիների եւս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանւում է որպէս եղեւնոտ Համշէն: «Չամ» Համշէնի բարբառով նշանակում է եղեւնի - «tert.am»): Իսկ կրօնական եւ ազգային հալածանքների հետեւանքով բուն Համշէնից դէպի Խոպա, Օրդու, Գիրեսուն եւ Սամսուն արտագաղթած համշէնցիների բազմաթիւ գերդաստաններ հայերէնը պահպանեցին ընդհուպ մինչեւ 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գիւղերում համշէնցիները սահուն հայերէն են խօսում մինչ օրս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։