Հա

Քաղաքական

01/09/2018

Լաւրով. «Սիրիայի օրինական իշխանութիւնները իրաւունք ունեն ապահովելու իրենց ինքնիշխանութիւնը»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հաստատել է, որ Սիրիայի կառավարութիւնը իրաւունք ունի ապահովել իր ինքնիշխանութիւնը եւ հեռացնել, վերացնել իր տարածքում ահաբեկչական սպառնալիքը, ընդգծելով, որ Ռուսաստանը սատարում է Սիրիայում կարգաւորման բոլոր ջանքերին՝ Անվտանգութեան խորհրդի 2254 բանաձեւի համաձայն, հաղորդում է Սիրիայի պետական լրատւական ՍԱՆԱ գործակալութիւնը: 

«alikonline.ir» - Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հաստատել է, որ Սիրիայի կառավարութիւնը իրաւունք ունի ապահովել իր ինքնիշխանութիւնը եւ հեռացնել, վերացնել իր տարածքում ահաբեկչական սպառնալիքը, ընդգծելով, որ Ռուսաստանը սատարում է Սիրիայում կարգաւորման բոլոր ջանքերին՝ Անվտանգութեան խորհրդի 2254 բանաձեւի համաձայն, հաղորդում է Սիրիայի պետական լրատւական ՍԱՆԱ գործակալութիւնը: Գրում է «news.am»-ը:

Լաւրովը ասուլիսին նշել է, որ ահաբեկիչներն օգտագործում են Իդլիբի քաղաքացիական բնակչութեանը որպէս մարդկային վահան եւ քիմիական զէնքի օգտագործմամբ սադրանք են ծրագրում՝ նպատակ ունենալով հետագայում դրանում  մեղադրել Սիրիայի կառավարութեանը:

«Եւ ՄԱԿ-ում, եւ Հաագայում, որտեղ գտնւում է Քիմիական զէնքի արգելման կազմակերպութեան կենտրոնակայանը, մենք ներկայացրել ենք տարբեր աղբիւրներից ստացւած կոնկրետ փաստեր, այդ փաստերը համընկնում են: Պէտք է ջանքեր գործադրել, որ միջազգային կազմակերպութիւնները զգան իրենց պատասխանատւութիւնը ծրագրւած սադրանքների համար եւ բարձրացնեն իրենց ձայնը նման փորձերի դէմ»,- ամփոփել է Լաւրովը:

«Ինչ վերաբերում է Միջերկրական ծովում ռուսական ռազմածովային ուժերի մանեւրներին, դա նորմալ է»,- ասել է Լաւրովը:

Ցանկացած պետութիւն միջազգային իրաւունքի համաձայն իրաւունք ունի մանեւրներ անցկացնել, կամ իր տարածքում կամ այլ պետութիւնների տարածքում` նրանց համաձայնեցմամբ, կամ բաց ծովում, ինչը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։