Հա

Քաղաքական

01/09/2018

Պեսկովն ասել է՝ ինչ են այսօր Սոչիում քննարկելու Պուտինն ու Ալիեւը

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում հանդիպում կունենայ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը ՌԴ կը մեկնի պաշտօնական այցով։

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում հանդիպում կունենայ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը ՌԴ կը մեկնի պաշտօնական այցով։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Պուտինի մամուլի խօսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական ՏԱՍՍ գործակալութեանն ասել է, որ նախագահները բանակցութիւններ կանցկացնեն սկզբում նեղ, այնուհետ լայն կազմերով, «կը ստորագրւեն միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր, եւ երկու երկրների առաջնորդները մամուլի համար յայտարարութեամբ հանդէս կը գան»։

Կրեմլի մամուլի ծառայութիւնից յայտնել են, որ Պուտինն ու Ալիևը «կը քննարկեն երկկողմ օրակարգի կարեւոր հարցերը, ներառեալ՝ փոխշահաւէտ առեւտրատնտեսական համագործակցութեան հետագայ զարգացման հեռանկարները»։

Նախորդ անգամ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին յունիսի 13-ին՝ Մոսկւայում, երբ Ալիեւը մեկնել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան բացմանը մասնակցելու։

Յարակից լուրեր

  • «168 ժամ». «Ալիեւը նոր «գրոհ» է նախաձեռնում. ՀԱՊԿ-ն ինչպէ՞ս կարձագանգի»
    «168 ժամ». «Ալիեւը նոր «գրոհ» է նախաձեռնում. ՀԱՊԿ-ն ինչպէ՞ս կարձագանգի»

    «168 ժամ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «ԼՂ հակամարտութեան գօտում իրավիճակը պայթիւնավտանգ է, ինչպէս միշտ, եւ եթէ դրա համար կան նպաստաւոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտւեն: ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցի վերաբերեալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իսկապէս տարբեր եւ որոշ դէպքերում հակասական յայտարարութիւններ եւ քայլեր է իրականացրել:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել
    Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել

    Ռուսաստանը եւ Թուրքիան որոշել են Իդլիբում ապառազմականացւած գօտի ստեղծել։ Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

  • Ալիեւը վերականգնում է հաւասարակշռութիւնը՝ որդուն բանակ ուղարկելով
    Ալիեւը վերականգնում է հաւասարակշռութիւնը՝ որդուն բանակ ուղարկելով

    Կողմնակի դիտորդի մօտ կարող է տպաւորութիւն ստեղծւել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում որեւէ լուրջ զարգացում չկայ՝ հակամարտութիւնը մնում է սառեցւած, խնդիրները՝ չկարգաւորւած։ Արտաքին այս թւացեալ հանգստութեան հետ կոնտրաստի մէջ է հակամարտութեան հետ անմիջական կապ ունեցող հասարակութիւններում՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում տիրող մտահոգութիւնները՝ կապւած ԼՂ խնդրի կարգաւորման հեռանկարի հետ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։