Հա

Քաղաքական

02/09/2018 - 08:20

Պուտինը՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ. «ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը»

Ռուսական Սոչի քաղաքում երէկ՝ սեպտեմբերի 1-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: 

«alikonline.ir» - Ռուսական Սոչի քաղաքում երէկ՝ սեպտեմբերի 1-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Տեղեկացնում են ռուսաստանեան ԶԼՄ-ները:

Հանդիպման ժամանակ, նախագահ Պուտինն ընդգծել է եկու երկրների միջեւ յարաբերութիւնների ռազմավարական բնոյթը եւ շնորհակալութիւն է յայտնել Ալիեւին այցի համար:

«Մենք շատ լայն փոխգործակցութիւն ունենք, որն անւանում ենք ռազմավարական գործընկերութիւն: Յարաբերութիւնները զարգանում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական գծով»,- ասել է Պուտինը:

Իլհամ Ալիեւն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանը ակնկալում է, որ ՌԴ-ն կը շարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտութեան կարգաւորման համար:

Պուտինն էլ վստահեցրել է, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը:

«Մենք մտքեր ենք փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդրահարոյց հարցերի վերաբերեալ: Մասնաւորապէս, իհարկէ, ԼՂ հակամարտութեան: Որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ՌԴ-ն կը շարունակի ամէն կերպ աջակցել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը»,- ասել է Պուտինը:

ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները նաեւ համատեղ յայտարարութիւն են ընդունել:

Փաստաթղթից հետեւում է, որ կողմերը հաւատարիմ են լինելու երկկողմ համագործակցութեան ընդլայնմանը եւ խորացմանը՝ բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ անվտանգութեան մասին պայմանագրի սկզբունքների հիման վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։