Հա

Քաղաքական

02/09/2018 - 10:20

Քառակողմ անվտանգութեան նիստ՝ Բաղդադում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, երէկ՝ սեպտեմբերի 1-ին գումարւել է քառակողմ ձեւաչափով անվտանգութեան նիստ, որին մասնակցել են Իրանի, Ռուսաստանի, Իրաքի եւ Սիրիայի ԶՈՒ-երի գլխաւոր շտաբների պետերի տեղակալները:

«alikonline.ir» -  Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, երէկ՝ սեպտեմբերի 1-ին գումարւել է քառակողմ ձեւաչափով անվտանգութեան նիստ, որին մասնակցել են Իրանի, Ռուսաստանի, Իրաքի եւ Սիրիայի ԶՈՒ-երի գլխաւոր շտաբների պետերի տեղակալները:

Նշենք, որ արդէն երեք տարի է, ինչ Իրանը, Ռուսաստանը, Իրաքն ու Սիրիան այս ձեւաչափով պարբերաբար գումարում են անվտանգութեան նիստեր, որոնց ընթացքում քննարկւում են Իրաքի եւ Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի հետ կապւած հարցեր: Կողմերը փոխանակւում են ինֆորմացիայով, տեղի է ունենում անվտանգութեան հարցերով անհրաժեշտ համադրումներ:

Սակայն, ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ սա առաջին անգամն է, որ այս ձեւաչափով նիստը գումարւում է մասնակից երկրների ԶՈՒ-երի գլխաւոր շտաբների պետերի տեղակալների մակարդակով:

Նիստին Իրանից մասնակցել է միջազգային հարցերով ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ղադիր Նեզամի Փուրը:

Նիստի կապակցութեամբ, նա լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում ասել է, թէ նման ձեւաչափով եւ մակարդակի նիստերը կարող են զգալիօրէն բարձրացնել տարածաշրջանում ահաբեկչական խմբաւորումների դէմ տարւող պայքարի որակն ու արդինաւէտութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։