Հա

Քաղաքական

03/09/2018

Ֆրանսիայի ԱԳ նախարարը յայտարարել է, որ Ասադը յաղթել է պատերազմում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը յաղթել է պատերազմում:

«alikonline.ir»- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը յայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը յաղթել է պատերազմում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Sputnik International»-ը:

«Ասադը հաղթել է պատերազմում: Մենք պէտք է ընդունենք դա»,- յայտարարել է նախարարը՝ միեւնոյն ժամանակ ընդգծելով, որ նա յաղթել է պատերազմում, սակայն չի հասել խաղաղութեան հաստատման: Լէ Դրիանի կարծիքով՝ խաղաղութեան հաստատման համար Դամասկոսին «միջազգային միջնորդների մասնակցութեամբ քաղաքական լուծում» է հարկաւոր:

Ֆրանսիայի  ԱԳ նախարարն ընդգծել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրւած Իդլիբ նահանգն ահաբեկիչներից ազատելու հարցում, սակայն անգամ եթէ կառավարական զօրքերին յաջողւի իրենց վերահսկողութեան տակ վերցնել այդ տարածքը, միեւնոյն է դա չի լուծի այն խնդիրները, որոնք կոնֆլիկտի պատճառ են դարձել:

Ժան Իւ Լէ Դրիանի խօսքով՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում քննարկման շրջանակներում Ֆրանսիան կը նպաստի սիրիական կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:

Սակայն նա միեւնոյն ժամանակ նաեւ ընդգծել է, որ արեւմտեան կոալիցիան պատրաստ է հարւածել Սիրիային, եթէ կառավարութիւնը որոշի քիմիական զէնք կիրառել Իդլիբի խաղաղ բնակչութեան դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։